Հայ ժողովրդական բանահյուսություն
1․ Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը․
բանահյուսությունը այս կամ այն ժողովրդի ստեղծած բանավոր ստեղծագործության ամբողջությունն է
բանահյուսությունը այս կամ այն ժողովրդի տաղանդավոր անհատի կամ հեղինակի առանձին ստեղծագործություն է։
2․Առանձնացրո՛ւ ժողովրդական բանահյուսությանը բնորոշ առանձնահատկությունները․
- ստեղծվել են դարերի, հազարամյակների ընթացքում
- փոխանցվել են բանավոր ճանապարհով
- պահպանվել են դրանք ստեղծող հեղինակների անունները
- կոլեկտիվ ստեղծագործությունների արդյունք են
- բանահյուսական ստեղծագործությունները տարբերակներ չունեն
- դրանցում արտացոլված են ժողովրդի պատմության կարևոր դրվագները, պատկերացումները բնության ու հասարակական կյանքի մասին, ժողովրդական իմաստնությունը։
3․Թվարկի՛ր ժողովրդական բանահյուսության՝ էպիկական և քնարական ժանրի քեզ ծանոթ տեսակները։
Էպիկական — առակներ,ավանդույթուններ,էպոսներ,ասացվածքներ:
Քնարական –խաղիկ, ծիսական, օրորոցային,սիրային երգեր:
4․Օգտվելով հայերենի բացատրական բառարանից՝ բացատրի՛ր բանասաց, բանագետ, բանահավաք բառերի իմաստները։
Բանասաց—ասացող, պատմող:
Բանագետ—բանիմաց ,ժողովրդական բանահյուսության մասնագետ։
Բանահավաք—ժողովրդական բանավոր ստեղծագործությունները հավաքող գրի առնող:
5․Ո՞վ է հայ առաջին «բանահավաքը», ում շնորհիվ մեզ են հասել հայ ժողովրդական առասպելները։ Մովսես Խորենացի։
6․Ժողովրդական ո՞ր տոնի ծիսական նկարագրությամբ է սկսվում Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։ Ի՞նչ գիտես այդ տոնի մասին։
Վեպը սկսում է Բարեկենդանի տոնով:Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն:Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն:այս տոնի ժամանակ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սողանը:Այդ օրը հիշում են նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր:
7․Ինչպե՞ս է կոչվում ժողովրդական բանահյուսության էպիկական ժանրի այն ստեղծագործությունը, որը դժվար լուծելի հարց է, առարկայի, երևույթի փոխաբերական պատկերումն է, ունի ճանաչողական, ուսուցողական և գեղարվեստական արժեք։ Գրի՛ր մեկ օրինակ։
Հանելուկներ:
Ցրտից քրտնում է,
Տաքից չորանում,
Կոտրվում է նա,
Բայց չի կորանում: «Ապակի»
8․Ո՞րն է քառատող քնարական ստեղծագործության այն տեսակը, որոնցում արտացոլվել են սիրո, աշխատանքի մոտիվներ, աչքի են ընկնում գեղարվեստական հակիրճությամբ ու զգացմուքների անմիջականությամբ և արևելյան ժողովրդական պոեզիայում հայտնի են բայաթի, ռուբայի անվանումներով։ Գրի՛ր մեկ օրինակ։
Ժողովրդական խաղիկներ
Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Աղվեսն ելավ մարզանքի,
Ուստա փիսոն (Կարոն)կրակեց,
Աղվեսի փորը տրաքեց: