ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒն

1․Թվարկի՛ր հայ մանկագիր գրողների, որոնք մշակել են հայ ժ ողովրդական բանահյուսության նմուշներ։ Ղ, Աղայան, Հովհ․ Թումանյան, Աթաբեկ Խնկոյան,Մկրտիչ Կորյուն և այլն:

2․Ժողովրդական բանահյուսության ո՞ր ժանրի ստեղծագործություններն են հիմք ծառայել Թումանյանի համար՝ գրելու իր լեգենդներն ու բալլադները:

Ավանդությունները:

3․Թվարկի՛ր Հովհ․ Թումանյանի մանակական բանաստեղծությունների մշակումներից մի քանիսը։

«Կռունկները», «Աղվեսը», «Ամպն ու սարը», «Կանանչ ախպեր», «Ուրագն ու սղոցը»:

4․Թվարկի՛ր հայ գրողների, որոնք  մշակել են «Սասնա ծռեր» էպոսը։

Հովհ․ Թումանյան, Ն․Զարյան, Ավ․Իսահակյան, Ե․Չարենց:

5․«Սասնա ծռեր» էպոսի ո՞ր ճյուղն է մշակել Հովհ․ Թումանյանը, ո՞ւմ համար է մշակել այն։

Մշակել է «Սասունցի Դավիթ» ճյուղը և մշակել է երեխաների համար:

6․«Սասնա ծռեր» էպոսի ո՞ր ճյուղն է մշակել Ավ․ Իսահակյանը։

Մշակել է «Փոքր Մհեր» ճյուղը: 7․Ո՞վ է մշակել Տորք Անգեղի մասին պատմող հայ ժողովրդական առասպելը և ինչպե՞ս է կոչվում այդ ստեղծագործությունը:

Մշակել է Ղ․Աղայանը, կոչվում է ՙ«Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ»

8․Հայ ո՞ր մանկագիր գրողներն են հայկական ժողովրդական առակներ մշակել։ Թվարկի՛ր նրանց մշակումներից մի քանիսը։

Աթաբեկ Խնկոյանը, Ավ․ Իսահակյանը, Հայրապետ Հայրապետյանը:

9․Հայ ո՞ր մանկագիր գրողներն են հայկական ժողովրդական հեքիաթներ մշակել։ Թվարկի՛ր նրանց ստեղծագործություններից մի քանիսը։

Ղ․ Աղայան, Հովհ․ Թումանյան, Ավ. Իսահակյան:

«Ծիտը», «Կիկոսի մահը», «Անահիտ», «Արեգնազան», «Զանգի-Զրանգի», «Օձամանուկ»:

10․Հայ ժողովրդական բանահյուսական նմուշների մշակումները ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել հայ գրականության, հայ գրական լեզվի զարգացման վրա։

Հայ ժողովրդական բանահյուսությունը ինքնուրույն ճանապարհով, բանավոր զարգացել և հասել է մինչև մեր օրեր: Այն մեծ ազդեցություն է թողել գեղարվեստական գրականության վրա: Իր առանձին ժանրերով զարգացել և երանգավորել է գրականության ոգին ու արտահայտչական միջոցները: Ժողովրդական բարբառային խոսքը հայ գրականությանը կենդանություն է տվել, ավելի պարզ, մատչելի ու հյութեղ դարձրել: