Category Archives: Գրադարանային գործ

հաշվետվություն

Առարկաներ որոնք ուսումնասիրել ենք 2022 -2023ուս տարում :

Գրադարանային գործ առարկայի ընթացքում ևս մեկ անգամ ուսումնասիրել ենք հեղինակային իրավունքը, ԴՇԿՀ համակարգը, նախագծային աշխատանքները:

Սովորել ենք աշխատել գուգլ դիսկով և պատրաստել ձևաթղթեր:

Գրադարանային գործի սպասարկում առարկայի շրջանակներում սովորել ենք գրքի էջերի սկանավորում, մշակում և գրքի թվայնացում:

Գրականություն առարկայի ընթացքում ծանոթացել ենք գրական սեռերին և ժանրերին, կատարել ենք ամփոփիչ աշխատանք:

Հոգեբանություն

Անգլերեն

ՊՐԱԿՏԻԿԱ

Խնկո Ապոր գրադարան

Հայաստանի ազգային գրադարան

Գրատպության թանգարան

Մատենադարան

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 Newmag Winter Fest2023 փառատոն

Հանդիպում Դավիթ Թուրշչյանի հետ

Հանդիպում Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանի» գրադարանավար, կրթահամալիրի շրջանավարտ` Դավիթ Թուրշչյանի հետ

Posted on 07/10/2022 by 

Սեպտեմբերի 24-ին դասավանդող Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջը  հյուրընկալել էր Լոս Անջելոսի «Կենտրոնական գրադարանի» գրադարանավար Դավիթ Թուրշչյանին, ով նաև կրթահամալիրի շրջանավար է։
Հանդիպումը հետաքրքիր էր, հագեցած,որին մասնակցում էին առաջի և երկրորդ կուրսի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողները։
Նպատակը էր` ծանոթանալ Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանի» գործունեությանն ու գործառույթներին: Ի տարբերություն հայաստանյան գործող գրադարանների, նշեմ, որ ԱՄՆ-ի գրադարանները բավականին լայն գործառույթներ ունեն. լեզուների ուսուցում՝ հեռավար և առկա, սոցիալական խորհրդատվություն, իրավաբանական խորհրդատվություն, աշխատանքի տեղավորման գործակալություն, աշխատանքնային փաթեթների ստեղծման ծառայություն, գրքի սպասարկում, հանդիպում հեղինակի հետ, աշխատանք դպրոցների հետ, աշխատանք վետերանների հետ և վետերանների մասնակցությամբ և այլ բազմազան աշխատանքներ: Ծանոթացանք նաև գրադարանում գործող տուգանքներին:Հանդիպումը ընթացավ հարց ու պատասխանով: Ուսանողների հարցերը տարաբնույթ էին։ Պարոն` Թուրշչյանը սահիկաշարով ներկայացրեց գրադարանը: Ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և  ավելի ընդլայնեցին տեղեկացվածությունը տարբեր գրադարանների մասին։  Հանդիպումը  արդյունավետ էր և  կառուցողական:

2021-2022 Ուստարի, տարեկան հաշվետվություն

1. ՈՒսումնական նախագծերի մասնակցություն

Գրքի տոն (չիրականացված)

Ղազարոս Աղայանի տարեդարձ (իրականացրած )

2.Կրթահամալիրային և այլ միջոցառումների մասնակցություն

Վանո Սիրադեղյանի 75 ամյակին նվիրված միջոցառում

3.Մասնագիտական զարգացման սեմինարների մասնակցություն

Ցավոք այս տարի չեմ կարողացել մասնակցել սեմինարների կամ վերապատրաստման դասերի, բայց եկող ուստարում անպայման կլրացնեմ այդ բացը:

4.Ուսումնական պրակտիկային մասնակցություն

Այց Գիտատեխնիկական գրադարան

Այց Զանգակ հրատարակչություն

Այց Փափազյան գրադարան

5.Պատում, ներկայացում ըստ առարկաների

Գրադարանային գործ

Գրադարանը դա մի մասնագիտություն է, որտեղ միախառնված է գիտությունը և մշակույթը։ Գրադարանային մասնագետը պետք է կարողանա հավաքել նյութեր և գրքեր, գրանցել դրանք, պահպանել այն, մասնակցել դրանց պրոպագանդային և կատարել ինֆորմացիոն աշխատանք։

Այս ամենին մենք սովորում ենք տիրապետել «Գրադարանային գործ» առարկան ուսումնասիրելիս։ «Գրադարանային գործ » առարկան մեզ ծանոթացնում է գրադարանային գործի կազմակերպման, վարելու ձևերին, կանոններին և մեթոդներին։ Այն մեզ հմտացնում է ոչ միայն մեր մասնագիտության մեջ , այլ նաև ընդլայնում է մեր մտահորիզոնը։ Այս առարկայի օգնությամբ մենք ինքնակրթվում ենք ,զարգանում և ստեղծագործում ենք։ Այն մեզ հնարավորություն է տալիս մեր գիտելիքը փոխանցել գրադարանից օգտվողներին, և ինչու չէ, նաև գրադարանից դուրս։ Այս տարվա ընթացքում Ընկեր Լուսինեն ինձ մասնագիտական շատ բան սովորեցրեց , բայց ամենակարևորը սովորեցրեց ճանաչել ու սիրել գրադարանը յուրովի, ստեղծել ու ստեղծագործել յուրովի, ու այն փոխանցել մյուսներին։

Հեղինակային իրավունքների սահմանափակումներ

Հրատարակչություններ

Էլեկտրոնային գրադարանների ցանկ

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգ

Գրադարնավարի օրացույց

Ծանոթացում ԴՇՀ համակարգին

Նախագծեր, նախագծերի իրականացում

Պրակտիկայի փաթեթ

Գրադարանային գործի սպասարկում

«Գրադարանային գործի սպասարկում» առարկան մեզ սովորեցնում է ինչպես աշխատել գրադարանում և ինչպես լինել լավ գրադարանավար։ Այս առարկան ուսումնասիրելիս մենք տիրապետում ենք գրադարանավարի մասնագիտությանը իր բոլոր նրբություններով։ Գրադարանավարի սպասարկման որակից է կախված, թե այդ գրադարանը կգրավի՞ սպառողին, կհավաքի՞ իր շուրջը ընթերցողներին ու գրողներին։

Մեզ շատ բան է սովորեցրել տիկին Նոնան՝ֆոնդի գրանցում , գրքի շիֆրը գտնել ու գրանցել, P D F համակարգին տիրապետել, գրքի թվայնացում և ուրիշ մասնագիտական ծրագրեր ու մեթոդներ։ Բայց ամենակարևորը, որ ես սովորել եմ տիկին Նոնայից այս մեկ տարվա ընթացքում, դա այն է, որ գրադարանը պետք է ունենա պրպտող , գտնող ու ստեղծագործ գրադարանավար։ Տիրապետի էթիկայի կանոններին, ստեղծի մի այնպիսի մթնոլորտ, որը ակամա գրավի սպառողին։ Բաժանորդի համար կլինի և՛ տեղեկատու, և՛ հոգեբան, և՛ գրադարանավար։ԵՎ ինչպես ասվում է չկա լավ գրադարան, առանց լավ գրադարանավարի։

Ես որպես գրադարանավար

Ֆոնդի գրանցում. աշխատել exsel ֆայլով

Գրքերի գրանցում. Շիֆր

Օգտվել ֆիլտր գործիցիք

Աշխատանք տեքստի և նկարների հետ ֆայլում

Աշխատանք ֆայլի էջերի հետ

Գրականություն

«Գրականություն» առարկան մեզ շատ հարազատ ու հետաքրքիր է։ Ինչքան էլ դեռ դպրոցական տարիքից մենք ծանոթ ենք եղել հայ բանահյուսությանը և մանկական գրականությանը, սակայն այն այս տարիքում մենք ընկալում և հասկանում ենք լրիվ ուրիշ կերպ ՝ ավելի վերաիմաստավորված և ավելի խորը։ Այն առասպելները , լեգենդները, ավադույթները, բալլադները, որը մեզ պատմել և իր մեկնաբանությամբ ներկայացրել է Ընկեր Ղահրամանյանը, շատ ավելի տարբեր ու հետաքրքիր էր, ինչը սովորել էինք մանուկ հասակում։ Նույնիսկ մանկական ստեղծագործությունները մեզ համար նոր բացահայտում եղան։Այս առարկայի շնորհիվ մենք վերհիշեցինք մեր պատմությունից շատ դրվագներ։ Սա ևս մեզ նորից կրթվելու , մեր ազգային արժեքները վերաարժևորելու, մեր միտքն ու խոսքը զարգացնելու հնարավորություն է։

Առասպելը որպես ժողովրդական բանահյուսության ժանր

Առակը որպես բանահյուսական ժանր

Ավանդությունը ժողովրդական ժանր

Հայկական առած ասացվածքներ

Պանդխտության երգերը որպես բանահյուսական քնարական ստեղծագործություն

Աշխատանքային երգեր

Բարեկենդանի տոն

Ժողովրդական քնարական երգեր

Հարսանեկան Երգեր

Գրադարանային գործ մասնագիտության ամփոփիչ առաջադրանք

Ղազարոս Աղայան Ծույլ տղա

Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

6. ՈՒսումնական տարվա ձեռքբերումը

ԵՎ ահա ես ՝ Նարե Գևորգյանս , ավարտում եմ իմ սիրելի մասնագիտության ուսուցման առաջին կուրսը։ Ես ինքս չէի պատկերացնի, որ ինձ լիովին կվերագտնեմ «Գրադարանային գործ» մասնագիտության մեջ, և կհարմարվեմ ուսանողական կյանքին։ Նոր միջավայրում, նոր մասնագիտության մեջ ինձ կզգամ լիարժեք։ Այս ուսումնական տարվա շնորհիվ ես իմ առջև դրել եմ նոր նպատակներ և հստակ քայլերով շարժվում եմ դեպի դրանց իրագործումը։Առանձնահատուկ ուզում եմ նշել այն մեծ գիտելիքների բազան, որը ես ստացա կրթահամալիրում։ Ամեն շաբաթ նոր գիտելիքներով զինված տուն գնալը ինձ մոտիվացնում էր և իմ առջև բացում նոր հորիզոններ։ Դասախոսների հետ սերտ համագործակցությունը, ուսանողների հետ մտերմիկ և ընկերական կապը ինձ դարձրեց ավելի շրջահայաց և խորագետ։

Հաջորդ ուսումնական տարում ակնկալիքներ ունեմ առաջին հերթին ինձնից, որ պետք է լրացնեմ բաց թողածս, տեսական ու պրակտիկ գիտելիքներս կիրառեմ մասնագիտական աշխատանքում։ Հուսով եմ հաջորդ տարի կկարողանամ վստահ քայլերով, հարուստ գիտելիքներով մուտք գործել գրադարան, որպես գրադարանավար։ Փորձ ձեռք բերեմ հետևյալ աշխատանքում և ձեռք բերածս կիսեմ ընթերցողների հետ։

Շնորհակալություն «Մխիթար Սեբադտացի » կրթահամալիրին առաջին հերթին անաչառ վերաբերմունքի, ջերմ ընդունելության և մթնոլորտի պահպանման համար։ Դուք այն եզակի կրթահամալիրն եք , որ ուսանողին ընդունում եք որպես ապագա մասնագետ և մարդուց կերտում մասնագետ։

7.Ուսումնական տարվա ընթացքում բացակայություններ

Այս տարի ունեցել եմ 5 հարգելի բացակայություն , որի մասին նախօրոք տեղեկացրել եմ ընկեր Լուսինեին… ստացել եմ օնլայն տվյալ օրերի առայադրանքները, կատարելուց հետո ուղարկել եմ իրենց, ստուգել են և ստացել եմ համարժեք պատասխան:

8.Մասնագիտական աշխատանք

Դեռևս չունեմ մասնագիտական աշխատանք: Հուսով եմ շուտով կաշխատեմ իմ սիրելի մասնագիտությամբ:

9.Այլ աշխատանքային ծանրաբեռնվածություն

Աշխատում եմ Երևանի համար 130 մանկապարտեզում, որպես դաստիարակի օգնական: բավականին ծանրաբեռնված և շատ մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանք է: Խմբում ունենք 30 երեխա: Երեխաների հետ աշխատելը որքան բարդ, այնքան էլ հաճելի և հետարքքիր է : Աշխատանք , ուսում և ընտանիք : Փորձում եմ էնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի, պահում եմ այդ բալանսը, որը այդքան էլ հեշտ չի տրվում:

10.Տարեկան ֆոտոպատում, ֆիլմ

փափազյան գրադարան

              

2022 թ. Ի մայիսի 16-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Գրադարանային գործ» բաժնի առաջին կուրսի ուսանողներս մեր պրակտիկան անցկացրեցինք Ամերիկյան համալսարանի «Փափազյան» գրադարանում։
Մեզ դիմավորեց գրադարանի ղեկավար տիկին Բելլան։ Ծանոթանալուց և մտերմիկ, հաճելի զրույցից հետո գրադարանի սպասարկման բաժնի ղեկավար տիկին Հասմիկի ուղեկցությամբ , սկսեցինք շրջել և ծանոթանալ գրադարանի սպասարկման և կատալոգային բաժիններին։ Սպասարկումը կազմակերպված էր բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Ուսանողը անձամբ էր գտնում գիրքը և մոտեցնում գրադարանին։ Գրադարանից կարող էին օգտվել միայն տեղի ուսանողները։Նրանք ոչ միայն օգտվում էին իրենց գրադարանից լիովին անվճար, այլև էլեկտրոնային տարբերակով կարող էին օգտվել այլ գրադարանային ցանցերից։ Շատ հարմար էր ուսանողների համար կազմակերպված սպասարկումը։ Նրանց աշխատելաոճը յուրօրինակ էր և տպավորիչ, իսկ գրադարանը հագեցած էր ժամանակակից տեխնիկակով։
Բավականին շատ բան կարող ենք վերցնել նրանցից մեր աշխատանքում կիրառելու համար։Շնորհակալ եմ , որ ինձ ընձեռնվել է այնտեղ գտնվելու հնարավորությունը։Շատ տպավորված եմ ու հիացած։