Category Archives: Պրակտիկայի փաթեթ

Հայաստանի ազգային գրադարան

04.05.23 մեր պրակտիկայի շրջանակներում այցելեցինք Հայաստանի ազգային գրադարան, որը Հայաստանի ամենամեծ գրադարանն է։ Ունի 18 բաժին և տարբեր ընթերցասրահներ, իսկ բակում ևս կարող ես նստել և ընթերցել։

Գրադարանի միջազգային կապերը բավականին լայն են և կապեր ունեն տարբեր երկրների դեսպանատների, արխիվների, գրադարանների հետ։

Եղանք գրքի թվայնացման սկանավորման բաժնում։ Ծանոթացանք աշխատանքի պրոցեսին, որը շատ հետաքրքիր էր։ Եղանք ամենամեծ` ընդհանուր գրադարանում։

Գրատպության թանգարան

04.05.23<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսանողներիս համար կազմակերպված փորձառությունը Լուսինե Ալեքսանյանի կողմից, շատ հագեցած էր։ Մեր օրը հիանալի անցավ գրատպության թանգարանում։

Ես այնքան տպավորված ու հիացած եմ թանգարանի մթնոլորտով, որ դպրոցական գրադարանում աշխատելու դեպքում առաջինը հենց էնտեղ պետք է էքսկուրսիաներ անցկացնեմ աշակերտների հետ։ Քանի որ ծանոթանում ես հայ գրքի ամբողջ պատմությանը, դեռ սեպագրերից , տառերի գյուտից, առաջին տպագրված գրքերից մինչ մեր օրերը։ Այս ամբողջ իմֆորմացիան մատուցվում է շատ հետաքրքիր և մատչելի կերպով։

Առաջին անգամ տեղեկացա Հակոբ Մեղապարտի լատինատառ տպագրական նշանի մասին։ Տեսա առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչը, որը լույս է տեսել Ամստերդանում 1666_1668 թ.ին։ Առաջին անգամ էի լսում հայերեն լեզվով աշխարհի քարտեզի մասին։ Այս ամենը պետք է տեսնեն իրենց աչքերով։ Բառերով փոխանցել հնարավոր չէ։

Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում կրթահամալիրին և ընկեր Ալեքսանյանին նման հնարավորության համար։

Խնկո Ապոր գրադարան

28.04.23 <<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիրի գրադարանային գործ բաժնի ուսանողներս` Լուսինե Ալեքսանյանի ղեկավարությամբ,մեր պրակտիկան անցկացրինք <<Խնկո Ապոր>> գրադարանում։

Մի քանի անգամ եղել եմ այնտեղ ,բայց այս անգամ տարբերվող ու յուրօրինակ էր նրանով, որ ծանոթացանք նրանց ներքին աշխատանքին։ Եղանք մատենագրման բաժնում, համալրման բաժնում, սպասարկման բաժիններում։ Ծանոթացանք Կոհա ծրագրի ընդհանուր աշխատանքին։

Continue reading Խնկո Ապոր գրադարան

NEWMAG

2023թ ի փետրվարի 23 ին <<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրը ինձ և իմ ընկերներին հնարավորություն ընձեռնեց մասնակցություն ունենալ Newmag Winter Fest2023 փառատոնին, որը կայացավ Կոնգրես հյուրանոցում։

Շատ բազմաբովանդակալից և հետաքրքիր միջոցառումներ էր կազմակերպված ։ Ճիշտ է, ես չհասցրեցի մասնակցություն ունենալ մինչ օրվա վերջ, բայց այդ մի քանի ժամում էլ շատ բան հասցրեցի տեսնել։ Հետաքրքիր էր լսել Newmag ի տնօրինությանը, ծանոթանալ նրանց ստեղծման պատմությանը , անցած ուղուն և ինչու չէ, նաև ոգեշնչվել իրենցից։ Ողջունելի էր այն, որ բավականին զեղչված արժեքներով գրքերի ցեւցահանդես վաճառք կազմակերպելը։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ» ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ, ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ` ԴԱՎԻԹ ԹՈՒՐՇՉՅԱՆԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 24-ին դասավանդող Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջը  հյուրընկալել էր Լոս Անջելոսի «Կենտրոնական գրադարանի» գրադարանավար Դավիթ Թուրշչյանին, ով նաև կրթահամալիրի շրջանավարտ է։
Հանդիպումը հետաքրքիր էր, հագեցած, որին մասնակցում էին առաջի և երկրորդ կուրսի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողները։

Անչափ հետաքրքիր և հաճելի զրույց ունեցանք.

փափազյան գրադարան

              

2022 թ. Ի մայիսի 16-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Գրադարանային գործ» բաժնի առաջին կուրսի ուսանողներս մեր պրակտիկան անցկացրեցինք Ամերիկյան համալսարանի «Փափազյան» գրադարանում։
Մեզ դիմավորեց գրադարանի ղեկավար տիկին Բելլան։ Ծանոթանալուց և մտերմիկ, հաճելի զրույցից հետո գրադարանի սպասարկման բաժնի ղեկավար տիկին Հասմիկի ուղեկցությամբ , սկսեցինք շրջել և ծանոթանալ գրադարանի սպասարկման և կատալոգային բաժիններին։ Սպասարկումը կազմակերպված էր բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Ուսանողը անձամբ էր գտնում գիրքը և մոտեցնում գրադարանին։ Գրադարանից կարող էին օգտվել միայն տեղի ուսանողները։Նրանք ոչ միայն օգտվում էին իրենց գրադարանից լիովին անվճար, այլև էլեկտրոնային տարբերակով կարող էին օգտվել այլ գրադարանային ցանցերից։ Շատ հարմար էր ուսանողների համար կազմակերպված սպասարկումը։ Նրանց աշխատելաոճը յուրօրինակ էր և տպավորիչ, իսկ գրադարանը հագեցած էր ժամանակակից տեխնիկակով։
Բավականին շատ բան կարող ենք վերցնել նրանցից մեր աշխատանքում կիրառելու համար։Շնորհակալ եմ , որ ինձ ընձեռնվել է այնտեղ գտնվելու հնարավորությունը։Շատ տպավորված եմ ու հիացած։

Զանգակ հրատարակչություն

             

Զանգակ հրատարակչությունը 2022թ-ի ապրիլի 27ին հյուրընկալել էր մեզ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանի գործ բաժնի ուսանողներիս։ Այդ ամենը մեզ համար կազմակերպվել էր մեր դասախոս Լուսինե Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ։
Մեր մուտքը սկսվեց գրախանութով, որտեղ մեզ զգացինք ինչպես հեքիաթում։Շրջեցինք և ծանոթացանք իրենց գրքերին, հիացանք այդ գունեղ և հոտավետ գրքերը թերթելով։

Continue reading Զանգակ հրատարակչություն

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ ապրիլի 22 ին Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր ուսումնական շրջայց, որին մասնակցել ենք նաև մենք՝Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գրադարանային գործ բաժնի ուսանողներս, Լուսինե Ալեքսանյանի գլխավորությամբ։<Գիտատեխնիկական գրադարանի մասնագետները մեզ շատ մատչելի կերպով ներկայացրին նյութերի գիտական և տեխնիկական մշակումը ։ Շատ հետաքրքիր էր ծանոթանալ իրենց էլեկտրոնային հարթակին, գրադարանի էլեկտրոնային գրացուցակներից օգտվելու հնարավորություններին։ՇԱՏ հԱճելի էր այնտեղի միջավայրը , ինչպես նաև մասնակցեցինք գրադարանային գործի վերաբերյալ թեմատիկ ցուցահանդես։