04.05.23 մեր պրակտիկայի շրջանակներում այցելեցինք Հայաստանի ազգային գրադարան, որը Հայաստանի ամենամեծ գրադարանն է։ Ունի 18 բաժին և տարբեր ընթերցասրահներ, իսկ բակում ևս կարող ես նստել և ընթերցել։
Գրադարանի միջազգային կապերը բավականին լայն են և կապեր ունեն տարբեր երկրների դեսպանատների, արխիվների, գրադարանների հետ։
Եղանք գրքի թվայնացման սկանավորման բաժնում։ Ծանոթացանք աշխատանքի պրոցեսին, որը շատ հետաքրքիր էր։ Եղանք ամենամեծ` ընդհանուր գրադարանում։
04.05.23<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսանողներիս համար կազմակերպված փորձառությունը Լուսինե Ալեքսանյանի կողմից, շատ հագեցած էր։ Մեր օրը հիանալի անցավ գրատպության թանգարանում։
Ես այնքան տպավորված ու հիացած եմ թանգարանի մթնոլորտով, որ դպրոցական գրադարանում աշխատելու դեպքում առաջինը հենց էնտեղ պետք է էքսկուրսիաներ անցկացնեմ աշակերտների հետ։ Քանի որ ծանոթանում ես հայ գրքի ամբողջ պատմությանը, դեռ սեպագրերից , տառերի գյուտից, առաջին տպագրված գրքերից մինչ մեր օրերը։ Այս ամբողջ իմֆորմացիան մատուցվում է շատ հետաքրքիր և մատչելի կերպով։
Առաջին անգամ տեղեկացա Հակոբ Մեղապարտի լատինատառ տպագրական նշանի մասին։ Տեսա առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչը, որը լույս է տեսել Ամստերդանում 1666_1668 թ.ին։ Առաջին անգամ էի լսում հայերեն լեզվով աշխարհի քարտեզի մասին։ Այս ամենը պետք է տեսնեն իրենց աչքերով։ Բառերով փոխանցել հնարավոր չէ։
Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում կրթահամալիրին և ընկեր Ալեքսանյանին նման հնարավորության համար։
ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՔՈԼԵՋ, ՀԵՌԱԿԱ,ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ