Category Archives: Գրադարանային գործ

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

Սեպտեմբեր

1-Գիտելիքի և դպրության օր:

2-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օր  /30 տարի 1991թ.

16-Գրագիտության միջազգայւն օր,լիագրողների համաշխարհային օր:

20-Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան օր:

27-Զբոսաշրջության միջազգային օր:

Continue reading ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՇՏԵՄԱՐԱՆ

Առած-ասացվածքները ուղիղ և փոխաբերական իմաստ ունեցող պատկերավոր  ասույթներ  ու դատողություններ են, որոնցում  կյանքի յուրաքանչյուր երևույթ բնութագրվում է  հակիրճ, սրամտորեն և կատարյալ ամբողջականությամբ: Ինչպես ժողովրդական բանարվեստի մյուս ձևերը, առած-ասացվածքները ևս առաջացել են խոր հնադարում և հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց արտացոլել ժողովրդի դարավոր կենսափորձը,  պատկերացումներն ու բարոյախոսությունը,  տարբեր դարաշրջաններում ժողովրդի կյանքում տեղ գտած սոցիալական անհավասարությունները, ապագայի հանդեպ լավատեսությունն ու ձգտումները:

Առած-ասացվածքները մաթեմատիկական ճշգրտություն, կուռ տրամաբանություն  ունեցող խոսքային  բանաձևումներ են, որոնցում խտացված են ամեն առարկայականի հանդեպ ժողովրդի  ունեցած պատկերացումները: Նրանց մեջ բառերը քիչ են, իսկ մտքերը՝ շատ ու խորիմաստ:

Շատ լայն են հայկական առած-ասացվածքների թեմաները, բովանդակային ընդգրկումը: Թե՛ բնությունը՝  իր տարրերով, երևույթներով, կենդանական ու բուսական աշխարհով և թե՛ մարդկային կյանքն ու կենցաղը՝ իր առարակայական  դրսևորումներով անսպառ աղբյուր են եղել հայ մարդու մտքի ու երևակայության համար:  Դրանով է հավանաբար պայամանավորված այն փաստը, որ  հայկական առած-ասացվածքներն  առանձնանում են իրենց ձևի և բովանդակության ինքնատիպությամբ:  Սույն հոդվածի շրջանակում նպատակ ունենք քննելու հայկական առած-ասացվածքների կառուցվածքային մի քանի առանձնահատկություններ:

Մեր առած-ասացվածքների պոետիկային բնորոշ հատկանիշներից մեկը նրանց  սեղմությունն ու հակիրճությունն է, պարզությունն ու դիպուկությունը:  Ամենախորիմաստ  ու ընդարձակ մտքերն անգամ  արտահայտվում են մի քանի բառով, հակիրճ  ու  պարզ: Այսպես օրինակ՝

Մի ձեռը ծափ չի տա:

Ղարիբի  ուշքը միշտ ետևն ա:

Փետի ցեցը իրանից կըլի:

Թանկից էժանը չկա:

Ո՛չ մարդանման, ո՛չ մարդահավան:

Ուտող ուրացող:

Ծռուն դատավոր չեն էնե:

Ձմեռվան ծաղիկը կրակն է։

Հայկական առած-ասացվածքների  մի ստվար խումբ իր կառուցվածքով երկանդամ   ստեղծագործություն է:  Այդ անդամներն առանձին, ինքնուրույն  միտք ու միավոր են, հաճախ՝ իրար հակադիր միավորներ, բայց փոխադարձաբար կապված են իրար և լրացնում են միմյանց:  Սովորաբար դրանք  բարդ համադասական  կառույցներ են՝  կազմված քերականորեն իրար համազոր, հավասար նախադասություններից, որոնցում առանձնահատուկ տեղ ունեն ոչ միայն բառային կրկնություններն ու հականիշները, այլև գործողության հակադրությունը: Ահա դրանցից մի քանիսը՝

Continue reading ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՇՏԵՄԱՐԱՆ