Զանգակ հրատարակչություն

             

Զանգակ հրատարակչությունը 2022թ-ի ապրիլի 27ին հյուրընկալել էր մեզ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանի գործ բաժնի ուսանողներիս։ Այդ ամենը մեզ համար կազմակերպվել էր մեր դասախոս Լուսինե Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ։
Մեր մուտքը սկսվեց գրախանութով, որտեղ մեզ զգացինք ինչպես հեքիաթում։Շրջեցինք և ծանոթացանք իրենց գրքերին, հիացանք այդ գունեղ և հոտավետ գրքերը թերթելով։


Մեզ ողջունեց Զանգակ հրատարակչության հեղինակային իրավունքների պահպանման գծով պատասխանատու Աննան։Նրա հետ զրույցը շատ հաճելի էր, բացատրում և ներկայացնում էր ամեն ինչ շատ պարզ, մատչելի և հետաքրքիր կերպով։ Ծանոթացանք տարբեր աշխատակիցների հետ, որոնք հմուտ մասնագետներ են իրենց գործում։ Մինչև տեսնելը, չէինք պատկերացնի ,թե ինչ երկար, մանրակրկիտ և պատասխանատու աշխատանք է տարվում գիրքը ստեղծելու և վերջնական տեսքի բերելու համար։ Գերծընթացը բավականին բարդ էր, սակայն Աննան և մյուս մասնագետները բավականին մատչելի ներկայացրին ամեն ինչ։
նաև զրույց- քննարկում կապված շատ այլ հարցերի շուրջ, հեղինակային իրավունքի պահպանման մասին, գրքի ստեղծման և ձևավորման մասին, նրա կոմերցիոն և ֆինանսական կողմերի նրբությունների մասին։
Շատ հետաքրքիր է գտնվել մի վայրում , որտեղ գրքերը կարծես ծնվում և ապրում են, դառնում շնչավոր և սկսում քեզ պատմել իրենց աշխարհի մասին։ Իսկ դու նայում ես նայում, կարդում ես ու ուզում ես անվերջ լսել իրենց, ուզում ես խոսել իրենց հետ իրենց լեզվով։
Շնորհակալություն Զանգակ հրատարակչությանը և և մեր սիրելի Ընկեր Լուսինեին նման հագեցած ու հետաքրքիր հեքիաթային օրվա համար

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *